Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Աղմկոտ հնարավոր գործարքներ

Աղմկոտ հնարավոր գործարքներ
23.07.2019 | 01:07

Որքան ավելի ու ավելի հստակ է ուրվագծվում եվրոպական ֆուտբոլային թոփ առաջնությունների մեկնարկը, այնքան սուր ընթացք են ստանում տրանսֆերային պատուհանում սպասավելիք գործարքներրը։ Ներկա պահին դրանցից երկուսի շուրջ առանձնահատուկ աղմուկ է բարձրացել։ Խոսքը Նեյմարի ու Գարեթ Բեյլի մասին է։ Առաջինը ժամ առաջ է պատրաստվում լքելու ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենը», որտեղ այդպես էլ չգտավ ֆուտբոլային իր երջանկությունը, երկրորդին կարծես թե ժամ առաջ են ուզում հեռացած տեսնել Մադրիդի «Ռեալից»։ The Independent-ի ներկայացմամբ՝ վերոհիշյալ ակումբները պատրաստվում են փոխանակելու այս ֆուտբոլիստներին։ Սույն հավաստմանը հավասարապես կարելի է և՛ հավատ ընծայել, և՛ չընծայել, որովհետև հավասարապես լուրեր են տարածվում, որ Նեյմարը պատրաստվում է տեղափոխվելու «Բարսելոն», սակայն աչքի տակ ունենալով «Պարի Սեն Ժերմեն»-«Բարսելոն» սուր մրցակցությունն այս նույն տրանսֆերների ոլորտում, դժվար է պատկերացնել, թե Նեյմարի 222 միլիոն արժեքից ինչ կարգի զիջում կարող է անել ֆրանսիական ակումբը հօգուտ կատալոնյան ակումբի։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2707

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ